ՏԻՄ ընտրություններ՝ Թուրքիայում․ Քրդամետ ուժը հաղթել է ազգայնական Կարսում ու Իգդիրում![]() 1 ապրիլի 2019 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Մարտի 31-ին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրություններում Կարս և Իգդիր նահանգներում հաղթել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP)։ Ըստ երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, կուսակցությունը նահանգներում առաջ է անցել Ազգայնական շարժում կուսակցությանը (MHP)։ Քրդամետ ուժը հաղթել է նաև երկրի հարավ-արևելյան նահանգներում՝ Դիարբեքիրում, Բաթմանում, Սիիրթում, Մարդինում, Վանում, Հաքքարիում։ Ներկա պահին մշակվել է քվեաթերթիկների 99․01%-ը․ ձայների 44.42 %-ով ՏԻՄ ընտրություններում հաղթել է իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը, երկրորդ տեղում Ժողովրդական հանրապետական կուսակցությունն է (CHP)՝ 30.07 %, երրորդում Լավ կուսակցությունն է՝ 7.46 %, չորրորդում՝ ազգայնականները՝ 7.25 %։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |