Արամ Ա-ն Սիրիայում այցելել է հայ ականազերծողներին

Արամ Ա-ն Սիրիայում այցելել է հայ ականազերծողներին

PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն այցելել է Սիրիայում ծառայություն իրականացնող Հայաստանի մարդասիրական խմբին, որի կազմում ականազերծողներ են, բժիշկներ, ինչպես նաև նրանց անվտանգությունն ապահովող հայ մասնագետներ: Այդ մասին հայտնում է Cilicia TV-ի ֆեյսբուքյան էջը:

Արամ Ա կաթողիկոսը Հալեպ էր մեկնել՝ մասնակցելու Սուրբ Քառասնից մանկանց եկեղեցու վերաօծման արարողությանը:

2019-ի փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր` 83 հոգի) ժամանել է Լաթաքիա քաղաքի «Հմեյմիմ» ավիաբազա:

Փետրվարի 10-ին խումբը տեղակայվել է Հալեպի Մայսալուն թաղամասում գտնվող ՀՀ հումանիտար առաքելության համար նախատեսված ՄՏՎ-ում, որտեղ մինչև փետրվարի 17-ը կազմակերպել են կենցաղային ապահովման խնդիրները և տարածքի պահպանությունը: Համաձայն պլանի` անձնակազմի հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ: Հետագայում հայ սակրավորներից մեկը վիրավորվել է, որն այժմ բուժում է ստանում Մոսկվայում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---