Արա Շիրինյանը՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ![]() 1 ապրիլի 2019 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ին ավարտվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի մրցույթը․ այդ պաշտոնում է ընտրվել ռեժիսոր Արա Շիրինյանը։ Նա ստացել է 3, Ա1+ հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը՝ 1, իսկ ՀՌՀ խորհրդի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ 1 ձայն: Մինչև այս Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրել է Ռուբեն Ջաղինյանը, որի լիազորությունները դադարեցվել էին մարտի 3-ից: Ջաղինյանը Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ էր նշանակվել 2013 թվականի մարտի 1-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, վեց տարի ժամկետով: ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 23 թեկնածու։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |