Գյումրու թատրոնը տնօրենի թեկնածու է առաջադրել «ավելորդ ցնցումներից հեռու» մնալու համար 1 ապրիլի 2019 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում լրատվամիջոցների մասնակցությամբ տեղի է ունեցել ընդլայնված ժողով, որի ժամանակ անձնակազմը հայտարարել է ապրիլի 26-ին թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար կայանալիք մրցույթում սեփական թեկնածուն ունենալու մասին։ Իսկ թեկնածուն թատրոնի գլխավոր ռեժիսոր, տնօրենի ժ/պ Լյուդվիգ Հարությունյանն է, հայտնում է «Առավոտը»: «Մենք մեր թեկնածուն ունենք, մենք պաշտպանում ենք մեր թեկնածուին և կարծում ենք, որ թատրոնն ավելորդ ցնցումներից, խնդիրներից հեռու պահելու համար ամենաճիշտ որոշումը սա է։ Լյուդվիգ Հարությունյանը տնօրեն աշխատելու փորձ ունի։ Մենք աջակցելու ենք նրան»,-ասել է ժողովրդական արտիստ Անահիտ Հարությունյանը։ Դերասանները նշել են, որ իրենց դիրքորոշումը նախապես հայտնելու պատճառն այն է, որ երկու տարի առաջ զայրացրել էին իրենց՝ փորձելով թատրոն մտցնել ոչ ցանկալի թեկնածուի։ «Այլ անձ այստեղ անելիք չունի»,-հայտարարել է թատրոնի անձնակազմը՝ հիշեցնելով, որ Գյումրու թատրոնի մասին աշխարհում նորից են սկսել խոսել․ այստեղ «ամեն ինչ իդեալական վիճակում է՝ թե՛ կազմակերպչական հարցերը, թե՛ բարոյահոգեբանական մթնոլորտը»։ Լյուդվիգ Հարությունյանն ասել է, որ եթե ինքը մասնակցի մրցույթի ու անցնի տնօրենի պաշտոնում, թատրոնում գեղարվեստական որակը չի տուժի, քանի որ թատրոնն ունի և՛ ռեժիսորներ, և՛ գեղարվեստական խորհուրդ։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |