ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը՝ ՀԱՊԿ ռազմաբժշկական կադրերի պատրաստման կենտրոն

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը՝ ՀԱՊԿ ռազմաբժշկական կադրերի պատրաստման կենտրոն

PanARMENIAN.Net - ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը ճանաչվել է ՀԱՊԿ երկրների ռազմաբժշկական կադրերի պատրաստման կենտրոն:

Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ռազմաբժշկության ոլորտում կադրերի պատրաստման հնարավորությունները քննարկել է Ղազախստանի պաշտպանության նախարարության ռազմական կցորդ, գնդապետ Մուխտար Մայկեևի հետ:

Մուրադյանի խոսքով՝ ռազմաբժշկական ֆակուլտետը ԱՊՀ երկների համար շարունակում է մնալ որպես ռազմաբժշկական կրթության կենտրոն: «Ռազմաբժշկական ֆակուլտետը՝ 25 տարվա գործունեությամբ, այն մակարդակի վրա է, որ թույլ է տալիս նաև արտահանել բժշկական կրթությունը»,- ասել է ռեկտորն՝ ավելացնելով, որ 100-ամյա պատմություն ունեցող բուհը շարունակում է միջազգայնացման գործընթացը, և այս համագործակցությունն իր դրական ազդեցությունը կունենա այդ հարցում:

Ղազախստանի պաշտպանության նախարարության ռազմական կցորդ, գնդապետ Մուխտար Մայկեևը ԵՊԲՀ ռեկտորին է ներկայացրել Ալմաթիի և Աստանայի ռազմաբժշկական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքների պետերին, ովքեր պատրաստվում են մեկ ամիս վերապատրաստվել ԵՊԲՀ հիվանդանոցներում և ՊՆ զինվորական հոսպիտալներում:

«Ուրախալի է, որ Հայաստանի և Ղազախստանի միջև ռազմական համագործակցությունը շարունակվում է նաև ռազմաբժշկական կրթության շրջանակում»,- նշել է Մուխտար Մայկեևը՝ ընդգծելով Հայաստանի հարուստ փորձը ռազմաբժշկության ոլորտում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---