Ապրիլը Լոս Անջելեսում կնշվի որպես «Հայոց պատմության ամիս»![]() 2 ապրիլի 2019 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Ապրիլը Լոս Անջելեսում կհայտարարվի «Հայոց պատմության ամիս»: Նախաձեռնությունը Լ ոս Անջելեսի շրջանային խորհրդի ներկայացուցիչներ Ջենիս Հանինը և Քեթրին Բարգերինն է, հայտնում է Cerritos Community News-ը: «Լոս Անջելեսի շրջանում է բնակվում Հայաստանի սահմաններից դուրս գտնվող ամենամեծ հայ համայնքը: Այս ամիս մենք լավ հնարավորություն ունենք ներկայացնելու հայ ժողովրդի հարուստ մշակույթը, ամերիկահայերի նվաճումները, և միանալ տեղաբնակներին՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,-ասել է Հանը: Հանը Լոս Անջելեսի շրջանային խորհրդի ապրիլ ամսվա յուրաքանչյուր նիստում կխոսի ամերիկահայերի և հայկական կազմակերպությունների նվաճումների մասին: 2017 թվականից սկսած, Լոս Անջելեսի շրջանն արդեն երրորդ անգամ է ապրիլը հայտարարում «Հայոց պատմության ամիս»: Մինչ այդ նշվում էր միայն ապրիլի 24-ը՝ որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |