Ավագանու անդամն առաջարկում է «սուրբ» բառն ավելացնել Երևանի 3 փողոցի անվանումներին 2 ապրիլի 2019 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն առաջարկում է Երևանի 3 կենտրոնական փողոցների անվանումներին ավելացնել «սուրբ» բառը: Նա շրջանառության մեջ է դրել 3 նախագիծ: Ավագանու անդամը հայտնել է այդ մասին իր ֆեյսբուքյան էջում: «Շրջանառության մեջ դրեցի 3 նախագիծ, որոնցով առաջարկում եմ անվանափոխել Կենտրոն վարչական շրջանի երկու փողոցների՝ Մովսես Խորենացու և Գրիգոր Լուսավորչի, ինչպես նաև Մաշտոցի պողոտայի անունները: Տվյալ նախագծերով առաջարկում եմ Գրիգոր Լուսավորիչ փողոցն անվանափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորչի» փողոց, Մաշտոցի պողոտան՝ «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» պողոտա և Մովսես Խորենացու փողոցը՝ «Սուրբ Մովսես Խորենացու» փողոց: Յուրաքանչյուր քաղաքի փողոցի անվանումն իր մեջ ներառում է պետության և մշակույթի հետ կապված կարևոր տեղեկատվություն։ Այն ներկայացնում է քաղաքի և շրջակայքի պատմությունը, տարածաշրջանի բնական-աշխարհագրական պայմանները, կրոնի, հավատքի կամ գաղափարական համոզմունքների, քաղաքային բնակչության սոցիալական առանձնահատկությունների և այլնի մասին։ Բացի այդ, դրանք իրենց ներդաշնակ հնչեղությամբ և ամրագրված իմաստով կարող են ազդել քաղաքի հոգևոր մթնոլորտի, ազգաբնակչության հոգևոր-բարոյական վիճակի վրա։ Վերը նշված փողոցներն ու պողոտան չեն ընդգրկում «սուրբ» ածականը, ինչն անհրաժեշտ է շտկել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ ազգը առաջինն է, որ քրիստոնեությունը ընդունել է որպես պետական կրոն։ Աշխարհը մեզ ճանաչում է առաջին հերթին հենց այս հանգամանքից ելնելով։ Մենք մշտապես պետք է բարձր պահենք և՛ եկեղեցու դերը հայ հասարակության մեջ, և՛ արծարծենք մեր Սրբերի անունները, այդպիսով նաև կրթելով ապագա սերունդներին, և, ինչո՞ւ չէ, աշխարհին ցույց տանք, որ մեր մշակույթը, պատմությունն ու արժեքներն են բնորոշում մեր ազգային ինքնությունը»,-ասվում է գրառման մեջ: Ըստ Վարդանյանի, առաջարկվող այս անվանափոխություններն ունեն նաև տուրիստական լուրջ նշանակություն։ Գրառման մեջ նշվում է, որ աշխարհի բազմաթիվ երկրներում փողոցներն ու հրապարակները, որոնք կրում են սրբադասված մարդկանց անուններ ունեն հատուկ գրավչություն, ինչպես նաև զբոսաշրջիկների շրջանում առաջացնում են հետաքրքրություն տվյալ երկրի և ժողովրդի նկատմամբ։ Հղումներ թեմայով. Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |