Պետությունը կապահովագրի դատավորներին դժբախտ պատահարներից

Պետությունը կապահովագրի դատավորներին դժբախտ պատահարներից

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարութնունը դատավորների՝ դժբախտ պատահարներից պետական միջոցների հաշվին ապահովագրության պայմանները և չափը սահմանող նախագիծ է դրել շրջանառության մեջ։

Ապահովագրական հատուցման չափ է սահմանվել առաջին խմբի հաշմանդամների դեպքում՝ 3․5 մլն դրամ, երկրորդ խմբի հաշմանդամին՝ 2․25 մլն դրամ, երրորդ խմբի՝ 1 մլն դրամ:

Հիմնավորման մեջ նշվում է, որ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ դատավորների համար մի շարք սոցիալական երաշխիքներ նախատեսված են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով: Թեպետ վերջինս ամրագրում է պետական պաշտոն զբաղեցրած անձի, այդ թվում՝ դատավորի մահանալու (զոհվելու) դեպքում պետական պաշտոն զբաղեցրած անձի ընտանիքի անդամներին տրվող միանվագ դրամական օգնության չափը, այն է՝ 4․5 մլն դրամ, սակայն չի նախատեսում դատավորի՝ դժբախտ պատահարի հետևանքով հաշմանդամ ճանաչվելու դեպքում ապահովագրության պայմանները և չափը:

Ընդ որում, նախագծով առաջարկվող ապահովագրական հատուցման չափերը սահմանելիս կողմնորոշիչ են հանդիսացել ինչպես վերը նշված 4․5 մլն դրամը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում գործող ապահովագրական ընկերությունների կողմից դատավորի՝ դժբախտ պատահարների հետևանքով մահանալու և աշխատունակության կորստի դեպքերում ապահովագրական գումարի և հատուցման չափերի տոկոսային համամասնությունների տրամաբանությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---