2019-ի 3 ամսում բյուջեի պահուստային ֆոնդը 2 մլրդ դրամով ավելացել է![]() 2 ապրիլի 2019 - 13:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հետ: Նա նշել է, որ պետական բյուջեի հավաքագրումների պլանը առաջին եռամսյակում գերակատարվել է 11.4 մլրդ դրամով: «Ուշադրություն դարձրեք, որ մեր բյուջեի պահուստային ֆոնդը 9.4 միլիարդ դրամ է՝ ողջ տարվա համար: Այսինքն՝ առաջին եռամսյակում մենք պահուստային ֆոնդը 2 մլրդ դրամով գերազանցող գերակատարում ենք ունեցել», - հայտնել է վարչապետը։ Նրա փոխանցմամբ, առաջին եռամսյակում տնտեսվարողներին է վերադարձվել 26.4 մլրդ դրամ, ինչը 2018 թվականի նույն ցուցանիշը գերազանցում է 7.4 մլրդ դրամով: 2019 թվականի մարտին նախորդ տարվա մարտի համեմատ տպագրվել է 8․ 361 մլն հատ ավելի ՀԴՄ կտրոն: 2019 առաջին եռամսյակում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելի տպագրված ՀԴՄ կտրոնների թվը 20․71 մլն հատ է: «ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովը առաջին եռամսյակում լսել է 506 բողոք, որից 288-ը, այսինքն կեսից ավելին՝ բավարարվել է (նախորդ տարի նույն ժամանակահատվածում լսվել էր 152 բողոք, բավարարվել էր 78-ը): Այս վիճակագրությունը ոչ միայն վկայում է հարկային մարմինների և գործարար միջավայրի փոխվստահության աճի մասին, այլև էականորեն բեռնաթափում է դատական համակարգը», - հայտնել է վարչապետը։ Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել է, որ 2019 թվականին բյուջեն գերակատարվելու է 40 մլրդ դրամով, ինչի արդյունքում ընթացիկ տարվա հունիսի 1-ից զինծառայողների, իսկ սեպտեմբերի 1-ից՝ ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 10%-ով։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |