Մեծ Բրիտանիան ավելի քան 100 մլրդ եվրո է կորցրել Brexit-ի պատճառով![]() 2 ապրիլի 2019 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա Brexit-ի պատճառով Մեծ Բրիտանիայի տնտեսությունը հանրաքվեից մինչ օրս մոտ 87 մլրդ ֆունտ սթերլինգ է կորցրել՝ մոտ 101,4 մլրդ եվրո: Նման եզրակացության են եկել ամերիկյան Goldman Sachs բանկի վերլուծաբանները: Համապատասխան զեկույցը հրապարակվել է ապրիլի 1-ին, գրում է Deutsche Welle-ն: Ըստ վերլուծաբանների, ԵՄ-ից դուրս գալու մասին հանրաքվեից ի վեր բրիտանական տնտեսությունն ամեն շաբաթ գրեթե 700 մլն եվրո է կորցրել: Brexit-ի պատճառով Մեծ Բրիտանիան զրկվել է իր ՀՆԱ-ի 2,5 տոկոսից: Նրանք նշել են, որ վերջին օրերին աճել է հավանականությունը, որը Մեծ Բրիտանիան այդպես էլ դուրս չի գա ԵՄ-ից: Սակայն, կա նաև անվերահսկելի Brexit-ի վտանգ, որի հավանականությունը մոտ 15 տոկոս է: Ապրիլի 1-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հերթական անգամ մերժել է Brexit-ի մասին համաձայնագրի բոլոր հնարավոր տարբերակները, որոնք դրվել են քվեարկության: Եթե բրիտանական խորհրդարանը մոտ ապագայում չկարողանա փոխզիջման գալ այդ հարցում, ապա ապրիլի 12-ին Մեծ Բրիտանիան ստիպված կլինի ԵՄ հետ ապահարզանի գնալ առավել կոշտ սցենարով: Եթե ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը հետաձգվի, բրիտանացիները կմասնակցեն 2019-ի մայիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |