Եռաբլուրում թալանել են Ուրֆանյանի հարազատների մեքենան

Եռաբլուրում թալանել են Ուրֆանյանի հարազատների մեքենան

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին Եռաբլուրի հարակից տարածքում ջարդել են Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Արմենակ Ուրֆանյանի հարազատների ավտոմեքենան: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը:

«Եռաբլուրից դուրս եկանք, տեսանք, որ քրոջս որդու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ջարդել էին, ներսից էլ դրամապանակն էին տարել»,- ասել է Ներսիսյանը:

Այլ մանրամասներ Ներսիսյանին հայտնի չեն:

Ապրիլյան պատերազմից 3 տարի է անցել:

2016 թվականի ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություն սանձազերծեց Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Պատերազմում զոհվել է նաև Արմենակ Ուրֆանյանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---