ՀՀ նախագահ. Ցանկացած գործի հաջողության համար շատ կարևոր են հոգին և սերը![]() 2 ապրիլի 2019 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Արցախում գտնվող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ապրիլի 2-ին այցելել է Հադրութի շրջանի Տող գյուղում գտնվող՝ «Կատարո» գինու գործարան: Նախագահ Սարգսյանը Բակո Սահակյանի ուղեկցությամբ շրջել է գործարանում, որտեղ «Կատարո»-ի հիմնադիր տնօրեն Էդիկ Ավետիսյանը և որդին պատմել են իրենց անցած ճանապարհի և ապագա ծրագրերի մասին: Գործարանն Ավետիսյանների ընտանեկան բիզնեսն է։ Նրանք իրենց արտադրած գինին կոչել են Դիզափայտ սարի վրա գտնվող Կատարո վանքի անունով։ Էդիկ Ավետիսյանն ասել է, որ գինի սկսել են արտադրել 2002 թվականից: Նախագահ Սարգսյանը հաջողություններ է մաղթել Ավետիսյանների ընտանիքին։ Նշելով, որ գյուղի բնական պայմանները հրաշալի են խաղողագործության և գինեգործության համար՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Ցանկացած գործի հաջողության համար շատ կարևոր են հոգին ու սերը, իսկ դուք այն ներդնում եք»։ Ավետիսյանները նախագահ Արմեն Սարգսյանին գինի են հյուրասիրել։ Համտեսն ամփոփվել է կենաց-մաղթանքով.«Խաղաղություն այս հողին ու ջրին, հիշենք բոլոր հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին և շարունակում են ապրել անմահության մեջ»։ Այնուհետև երկու հայկական պետությունների նախագահները շրջել են Տող գյուղում, որը հարուստ է պատմական հուշարձաններով, եղել մելիքական ամրոցում և թեյի սեղանի շուրջ զրուցել տողեցիների հետ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։ Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ հայկական երկու պետությունների նախագահները ծաղիկներ են դրել հակառակորդի կողմից 2016թ. սանձազերծված ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում անձնվիրաբար զոհված հերոսների և արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |