Սահակյան․ Սերժ Սարգսյանը կխոսի երկու ամսում![]() 2 ապրիլի 2019 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախկին նախագահ, Հանրապետական կուսացկության անդամ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կխոսի, երբ ժամանակը գա։ Այս մասին հատնել է Factor.am-ը։ Հարցին՝ ընկալելի էր իր համար Սերժ Սարգսյանի՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալ» ձևակերպումը, Սահակյանը դրական պատասխան է տվել։ «Այո՛, ընկալվել է ու ժամանակը կգա, նա կխոսի։ Մի երկու ամիս։ Կարծում եմ՝ երկու ամսվա ընթացքում ինքն ինչ-որ ձևով կարտահայտվի»։ Մեկ այլ հանրապետական Արմեն Աշոտյանը նույնպես լրագրողներին ասել է, որ Սարգսյանը շուտով խոսելու է․ նրա պնդմամբ, Սարգսյանի խոսքը պահանջված է և սպասված։ Ավելի վաղ Եռաբլուր զինվորական պանթեոն այցելած Սերժ Սարգսյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |