ԱԳ նախարարը պաշտոնական այցով Եթովպիա կմեկնի

ԱԳ նախարարը պաշտոնական այցով Եթովպիա կմեկնի

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ապրիլի 2-ից 4-ը պաշտոնական այցով կմեկնի Եթովպիա, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Այցի ընթացքում նախատեսված են արտգործնխարարի հանդիպումները Եթովպիայի նախագահ Սահլե-Վորկ Զևդեի, ԱԳ պետնախարար Մարկոս Թեկլե Ռիկեի, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնյաների հետ: ԱԳ նախարարը հանդիպումներ է ակնկալելու նաև Աֆրիկյան Միությունում և Աֆրիկայի հարցերով ՄԱԿ տնտեսական հանձնաժողովում:

Նախատեսվում է Մնացականյանի հանդիպումը եթովպահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---