Վրաստանի նախագահը համընդհանուր զորահավաք է հայտարարել 8 օգոստոսի 2008 - 14:54 AMT PanARMENIAN.Net - «Կարող եմ ի դեմս ողջ աշխարհի հայտարարել, որ Վրաստանի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիա է իրականացվում: Վերջին րոպեների եւ ժամերի ընթացքում վրացական տարածքը ռմբակոծվել է ՌԴ-ի կողմից, ռմբակոծվել են վրացական բնակավայրեր, խաղաղ օբյեկտներ` սա ոչ այլ ինչ է, քան դասական միջազգային ագրեսիա»,-հայտարարել է Սահակաշվիլին: «Ես ցանկանում եմ դիմել միջազգային հանրությանը, ցանկանում եմ դիմել ՌԴ-ին ` անհապաղ դադարեցրեք Վրաստանի խաղաղ քաղաքների ռմբակոծությունը: Վրաստանը չի այս դիմակայության նախաձեռնողը, սակայն Վրաստանը չի զիջի իր տարածքը, Վրաստանը չի հրաժարվի իր ազատությունից»,-հայտարարել է Սահակաշվիլին: Նրա խոսքերով, Հարավային Օսեթիայի տարածքի մեծ մասը տվյալ պահի դրությամբ ազատագրված է եւ գտնվում է Վրաստանի ուժային կառույցների վերահսկողության տակ, մարտերն ընթանում են Ցխինվալի կենտրոնում: «Պետք չէ ոչնչից վախենալ...Սա մեր հայրենիքն է, մենք պաշտպանում ենք մեր հայրենիքը, մենք պաշտպանում ենք Վրաստանը եւ մեր ապագան...Եթե ազգը մի բռունցք դառնա, մեզ ոչ ոք չի հաղթի...Մենք անպայման կհաղթենք, քանի որ պաշտպանում ենք մեր հայրենիքը...Կեցցե' Վրաստանը եւ Աստված ձեղ պահապան»,-ասել է Սահակաշվիլին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |