Շուկայի վերահսկողության մարմինը ԱԳԼՃԿ-ներին զգուշացրել է՝ կդիմի խիստ միջոցների![]() 3 ապրիլի 2019 - 13:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ԱԳԼՃԿ-ներին հորդորել է պարտադիր տրամադրել ՀԴՄ կտրոններ, այլապես՝ ստիպված կլինեն դիմել «վերահսկողական-վարչարարական առավել խիստ միջոցների»: «Հաշվի առնելով վերջին շրջանում մեր քաղաքացիներից ստացվող բազմաթիվ բողոքներն ու դժգոհությունները՝ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ԱԳԼՃԿ բոլոր տնտեսվարողներին և աշխատակիցներին հորդորում է խստագույնս հետևել լցակայաններում վաճառվող գազի չափաբաժնին և զերծ մնալ խախտումներից՝ խուսափել թերլիցքավորումներից և գազի ճնշման սահմանված չափի գերազանցումից, լինել բարեխիղճ սպառողների հանդեպ, պարտադիր տրամադրել ՀԴՄ կտրոններ», - ասված է հայտարարության մեջ: Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սպառողներին հորդորում է լինել հանրային վերահսկող անպայման պահանջել ՀԴՄ կտրոն և ցանկացած խախտում հայտնաբերելու դեպքում անմիջապես դիմել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝ ներկայացնելով գրավոր դիմում-բողոք՝ առձեռն կամ ստորագրված տարբերակն ուղարկելով prosafe.mineconomy@gmail.com, prosafe@mineconomy.am էլփոստերից որևէ մեկին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |