Գուաիդոյին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից 3 ապրիլի 2019 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, Ազգային ժողովի նախկին նախագահ Խուան Գուաիդոն զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից: Վենեսուելայի Սահմանադրական վեհաժողովն ապրիլի 2-ին թույլ է տվել շարունակել ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի քրեական հետապնդումը՝ միջնորդություն ստանալով Գերագույն դատարանից Գուաիդոյին պատգամավորական անձեռնխելիությունից զրկելու վերաբերյալ, հայտնում է Deutsche Welle-ն:: «Հաշվի առնելով Գերագույն դատարանից ստացված միջնորդությունը՝ Սահմանադրական վեհաժողովը որոշում է թույլատրել է քրեական հետապնդումը քաղաքացի Խուան Գուաիդոյի նկատմամբ»,-ասել է վեհաժողովի նախագահ Դոսյադո Կաբելյոն նիստում: Այժմ Գուաիդոյին կալանավորում է սպառնում: Ավելի վաղ Վենեսուելայի Գլխավոր վերահսկիչ վարչության ղեկավար Էլվիս Ամորոսոն իր հրամանով ազատել էր Ազգային ժողովի նախագահ Խուան Գաուիդոյին զբաղեցրած պաշտոնից: Ընդդիմադիր առաջնորդին արգելվում է առաջիկա 15 տարում պետական պաշտոն զբաղեցնել: 2015-ի դեկտեմբերից Վենեսուելայի միապալատ խորհրդարանը վերահսկվում է ընդդիմության կողմից: 2016-ի օգոստոսին Գերագույն դատարանը այդ մարմնի բոլոր հետագա որոշումները ճանաչելու է ոչ վավերական: Նախագահ Նիկոլաս Մադուրոյի նախաձեռնությամբ առանց նախնական հանրաքվեի գումարվել է Սահմանադրական վեհաժողով, որը սատարում է նախագահին: Զանգվածային ակցիաները Վենեսուելայում սկսվել են հունվարի 21-ին: Ըստ ոչ կառավարական կազմակերպությունների, այս ընթացքում երկրում ձերբակալվել է 791 մարդ, զոհվել է 29-ը: Բողոքի ակցիաների ֆոնին երկրի ընդդիմադիր խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն, ԱՄՆ աջակցուևթյամբ, իրեն է հռչակել երկրի նախագահ: ԱՄՆ-ն և Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը ճանաչել է նրան որպես օրինական ղեկավար: Կատարվող իրադարձությունները հակասահմանադրական է համարում Ռուսաստանը: Մադուրոյին աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Էրդողանը:Մադուրոն մտադիր չէ հեռանալ Վենեսուելայինախագահի պաշտոնից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |