Փաշինյանը դատարանում որպես վկա ցուցմունք է տվել (վիդեո)

Փաշինյանը դատարանում որպես վկա ցուցմունք է տվել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատարանում վկայի կարգավիճակով ցուցմունք է տվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին նախօերին ԵԼՔ դաշիքնի վստահված անձանց վրա զինված հարձակում իրականացրած Արթուր Այվազյանի գործով, հայտնել է «Ազատություն ռադիոկայանը»:

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին նախօերին՝ ապրիլի 1-ին, ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, թե Փաշինյանը ահազանգել է և հայտնել, որ Սվաճյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում ընտրություններին մասնակցող ԵԼՔ դաշիքնի վստահված անձանց վրա զինված հարձակում է տեղի ունեցել և գողացել են դրոշները:

Նշվում էր նաև, որ դեպք վայրում կատարվել են անհետաձգելի մի շարք միջոցառումներ և կարճ ժամանակ անց ոստիկանության ծառայողները պարզել են հանցագործությունը կատարողի ինքնությունը՝ 1977 թվականին ծնված Արթուր Այվազյանը՝ հայտնի Մանախ անունով:

Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով»:

Արթուր Այվազյանը նաև 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել Հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկայի սպանությունը պատվիրելու և իրագործելու համար:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---