Ռուսաստանի ԱԳՆ.Վրաստանի ղեկավարությունը պետք է խելքի գա 8 օգոստոսի 2008 - 15:01 AMT PanARMENIAN.Net - «Օգոստոսի լույս 8-ի գիշերը, հարավօսական հակամարտության նոր բռնկման կարգավորման շուրջ բանակցություններ անցկացնելու մասին պայմանավորվածությունից տառացիորեն ժամեր անց, վրաց զինվորական ստորաբաժանումները դավադիր, զանգվածային հարձակում սկսեցին Ցխինվալի վրա: Ուժային սցենարը գործի է դրել Վրաստանի ղեկավարությունը, չնայած այն բոլոր դիվանագիտական ճիգերին, որ գործադրվեցին Մոսկվայի, Թբիլիսիի, Ցխինվալի, Վաշինգտոնի եւ այլ շահագրգիռ կողմերի միջեւ շփումներում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: Ինչպես նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, արդյունքում լիովին խարխլվել էվստահությունը Վրաստանի ղեկավարության հանդեպ, որպես բանակցային գործընթացի պատասխանատու մասնակցի եւ ընդհանուր առմամբ ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխանող միջազգային շփման մասնակցի հանդեպ: Հասկանալի է, թե ինչու էր երկար ժամանակ Թբիլիսին տարբեր պատրվակներով խուսափում Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի հետ ուժ չկիրառելու մասին իրավաբանորեն պարտավորցենող համաձայնագրերի կնքումից: «Դեռեւս ուշ չէ կանխել զանգվածային արյունահեղությունն ու նոր զոհերը, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում: Մենք նաեւ մտահոգ ենք ռուս խաղաղապահների ճակատագրով: Վրաստանի ղեկավարությունը պետք է ուշքի գա եւ վերադառնա բարդ հարցերի լուծման քաղաքակիրթ միջոցների: Մենք նաեւ հուսով ենք, որ մեր արտերկրյա գործընկերները եւ միջազգային հանրությունը անմասն չեն մնա այս ծանր պահին, երբ որոշվում են հազարավոր մարդկանց ճակատագրեր: Պետք է համատեղ կերպով դադարեցնել բռնությունը, ինչը հղի է լուրջ հետեւանքներով տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության համար: ՌԴ-ն կշարունակի ջանքեր գործադրել հետագա արյունահեղությունը կանխելու եւ Հարավային Օսեթիային խաղաղ հունի մեջ վերադարձնելու համար »,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |