ԵՄ-ն բարձր է գնահատում ՀՀ կողմից ռեադմիսիոն դրույթների իրականացումը![]() 3 ապրիլի 2019 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը բարձր է գնահատում Հայաստանի կողմից ռեադմիսիոն համաձայնագրի դրույթների իրականացումը: Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի անկանոն միգրացիայի և վերադարձի քաղաքականության բաժնի պետի տեղակալ Դեն Ռոտենբերգը ռեադմիսիոն հարցերով ՀՀ-ԵՄ համատեղ կոմիտեի 5-րդ նիստում, որը տեղի է ունեցել Երևանում: Կոմիտեի նպատակն է հետևել և գնահատել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված ռեադմիսիոն համաձայնագրի իրականացման ընթացքին, վեր հանել և փորձել լուծումներ գտնել այդ ընթացքում առաջացող խնդիրներին։ Նա ներկայացրել է վիճակագրական տվյալները Հայաստանի վերաբերյալ՝ անդրադառնալով անօրինական հիմքով անդամ-պետությունների տարածքում ապրող ՀՀ քաղաքացիների հետընդունման հարցերին։ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության (ՄԾ) պետ Արմեն Ղազարյանը, բարձր գնահատելով Հայաստան-ԵՄ համագործակցությունը, ներկայացրել է ռեադմիսիոն համաձայնագրի դերը վիզաների ազատականացման շուրջ երկխոսության համատեքստում։ Նա փաստել է, որ վերջինիս մեկնարկին ուղղված աշխատանքներն ակտիվ ընթաքում են։ Հայկական կողմը ներկայացրել է վերադարձի ոլորտում ծրագրված աշխատանքները՝ առանձնացնելով տարբեր թիրախային խմբերի, նրանց կարիքների գնահատմանն ու վերաինտեգրման ուղղված հնարավորությունները։ ՀՀ-ում Գերմանիայի հյուպատոս Ալեքսանդր Բարտհոլդը նկատել է, որ քաղաքացիության հաստատման ցուցանիշը Գերմանիայից ուղարկվող ռեադմիսիոն հայտերի վերաբերյալ բավականին բարձր է Հայաստանի կողմից: Ըստ վերջին տարիների վիճակագրության՝ Գերմանիան առաջին տեղում է ԵՄ երկրների շարքում ռեադմիսիոն համագործակցության համատեքստում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |