ԱԳՆ. Աֆրիկայում ՀՀ-ի ներկայությունն ամրապնդելն առաջնահերթ է![]() 3 ապրիլի 2019 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 3-ին Ադիս-Աբեբա պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Եթովպիայի ԱԳՆ պետնախարար Մարկոս Թեկլե Ռիկեի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը։ Նախարար Մնացականյանը կարևորել է իր պաշտոնական այցելությունը Եթովպիա՝ ընդգծելով, որ աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների խորացումը, տարածաշրջանում Հայաստանի ներկայության ամրապնդման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը հանդիսանում են կառավարության առաջնահերթություններից մեկը։ Զոհրաբ Մնացականյանը և Մարկոս Թեկլե Ռիկեն նշել են, որ Հայաստանի և Եթովպիայի միջև պատմականորեն ձևավորված և դարերի պատմությամբ միահյուսված կապերն ամուր հիմք են ստեղծում արդի փուլում երկկողմ բազմաոլորտ գործակցության խորացման և ընդլայնման համար։ Այս համատեքստում Եթովպիայի ԱԳՆ պետնախարարն առանձնահատուկ ընդգծել է հայկական համայնքի պատմական դերը Եթովպիայի արդիականացման գործում: ՀՀ ԱԳ նախարարն ու Եթովպիայի ԱԳՆ պետնախարարն ընդգծել են երկկողմ պատրաստակամությունը՝ համատեղ գործնական քայլեր ձեռնարկելու քաղաքական երկխոսության աշխուժացման համար առկա մեծ ներուժը հնարավորինս արդյունավետորեն օգտագործելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ակտիվ գործակցության ուղղությամբ: Երկուստեք բարձր է գնահատվել միջազգային կառույցներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը, կարևորվել ոլորտային խորհրդակցությունների անցկացումը և իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը: Ներկայացնելով Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգի առաջնահերթությունները՝ նախարար Մնացականյանն առանձնացրել է բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտները՝ դրանք դիտարկելով նաև հայ-եթովպական երկկողմ օրակարգի հավանական բաղադրիչ: Այս համատեքստում ԱԳ նախարարն ընդգծել է, որ պատահական չէ իր գլխավորած պատվիրակության կազմում նաև հայաստանյան ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների ներգրավումը, ինչը լավ հնարավորություն է ընձեռում աֆրիկյան գործընկերների հետ առարկայական քննարկումներ անցկացնելու համար և ուրվագծելու հետագա փոխշահավետ գործակցության հեռանկարները։ Մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ։ Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ վերջին զարգացումները և հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումը: Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանը և Մարկոս Թեկլե Ռիկեն ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարության և Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև երկկողմ գործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որը, նախարար Մնացականյանի խոսքով, նոր հեռանկարներ է բացում արտաքին քաղաքական երկու գերատեսչությունների միջև գործակցության խորացման ուղղությամբ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |