2.33 մլրդ դրամ՝ հարկային ու մաքսային ծառայողների պարգևատրմանը 4 ապրիլի 2019 - 11:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների աշխատողների պարգևատրմանը կառավարությունը կհատկացնի 2.330 մլրդ դրամ: Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշումը պայմանավորված է այդ մարմինների բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով: Կոմիտեի 2019 թվականի «Հարկային և մաքսային մարմինների աշխատողների պարգևատրում» հոդվածի ծախսերն առաջին կիսամյակում կկազմեն 1.15 մլրդ դրամ, ինն ամսում՝ 1.75 մլրդ դրամ: «Պետական եկամուտների կոմիտեի 2019 թվականի պարգևատրման ֆոնդը նախատեսվել է 1.836 մլրդ դրամ: Վերոնշյալ պարգևատրման ֆոնդը բավարար չէ Կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով հարկային և մաքսային մարմինների աշխատանքներում բարձր արդյունավետություն ցուցաբերող աշխատակիցներին նախորդ տարիներից ձևավորված պարգևատրումները տարեսկզբից մինչև տարեվերջ վճարելու համար»« - մասնավորապես նշված է հիմնավորման մեջ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |