Սաուդյան Արաբիայի թագավորը $1 մլրդ է նվիրել Իրաքին![]() 4 ապրիլի 2019 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ ալ Սաուդը Իրաքին 1 մլրդ դոլար է նվիրել՝ Բաղդադում մարզավանի կառուցման համար: Ըստ լրագրողների, Սաուդյան Արաբիայի առևտրի և ներդրումների նախարար Մաջիդ ալ Քասաբին հայտնել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհին նվերի մասին նրա Էր Ռիադ կատարած այցի ժամանակ, գրում է Life.ru-ն Al Ekhbariya հեռուստաալիքի վրա հղումով: Նշվում է, որ 2018-ի մարտին Իրաքի կառավարությունը հայտնել էր մինչև 100,000 հանդիսատեսի համար նախատեսված մարզադաշտ կառուցելու մտադրության մասին: Գրեթե մեկ տարի անց թագավորության դեսպանը հայտարարել է, որ ծրագրերն ընդլայնվել են և խոսքն արդեն ոչ միայն ստադիոնի, այլ մի ամբողջ մարզական ավանի մասին է: Իրաքի հետ հարաբերությունները բարելավելու Սաուդյան Արաբիայի ցանկությունը պայմանավորված է Իրաքն Իրանի ազդեցությունից դուրս բերելու մղումով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |