Ոստիկանությունն՝ ադրբեջանցի ակտիվիստին. Չենք կարողանա պաշտպանել քեզ Ալիևի կողմնակիցներից 4 ապրիլի 2019 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի ակտիվիստ Գիյաս Իբրահիմովին տարել են Բաքվի ոստիկանության գլխավոր քաղաքային վարչություն «պրոֆիլակտիկ զրույցի համար»: 2016-ին ակտիվիստներ Բայրամ Մամեդովն ու Գիյաս Իբրահիմովը 10 տարվա ազատազրկման էին դատապարտվել թմրանյութեր վաճառելու մեղադրանքով: Դրանից առաջ նրանք հակակառավարական կարգախոս էին գրել Հեյդար Ալիևի հուշարձանի վրա: Amnesty International-ը նրանց քաղբանտարկյալ էր ճանաչել: 2019-ի մարտի 16-ին նրանք ազատ են արձակվել համաներման շրջանակում: Մարտի 30-ին Բայրամին կրկին են ձերբակալել և դատարապետլ 30 օրվա վարչական կալանքի՝ մեղադրելով ոստիկանությանը չենթարկվելու մեջ: Ապրիլի 3-ին Գիյաս Իբրահիմովին մի քանի անգամ զանգահարել են՝ պահանջելով ներկայանալ ոստիկանություն, սակայն վերջինս հրաժարվել է՝ պաշտոնական ծանուցում պահանջելով, գրում է Jam-News-ը: Ոստիկանները եկել են ծանուցումով և տարել նրան ոստիկանություն: Գիյասը սոցցանցում ուղիղ եթեր է դուրս եկել և պատմել կատարվողի մասին, մեծ աղմուկ է բարձրացել: BBC-ին ՆԳՆ-ում ասել են, որ ուղղակի ցանկանում են զրուցել Գիյասի հետ և ազատ արձակել նրան: Գիյասին ազատ են արձակել 1,5 ժամից, իսկ պատճառը եղել է նրա գրառումը հօգուտ Բայրամի, որը ոստիկանությունը որակել է որպես վիրավորանք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին: Նրան ազատ են արձակել, բայց զգուշացրել են, որ ոստիկանությունը ոչնչով նրան չի կարողանա օգնել, եթե Ալիևի բազում երկրպագուները ցանկանան «փողոցում» խելք սովորեցնել նրան: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |