Նպաստներն ուշացել են մոտ 7000 պետաշխատողի պատճառով. Փաշինյանը ցուցակ է ուզել 4 ապրիլի 2019 - 12:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ապրիլի 4-ի նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանից պարզաբանում է պահանջել նպաստների ուշացումների հարցով: Բաթոյանը նշել է, որ ուշացումը պայմանավորված է մի քանի գերատեսչությունում տեխնիկական ընթացակարգերով: Նա նշել է, որ այս պահի դրությամբ խնդիր լուծված է: Նախարարը, վարչապետի հարցի ի պատասախան, նշել է, որ երաշխավորված չէ, որ մյուս ամիս էլ կուշանան: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնել է, որ 2018 թվականի մայիսին ընդունված կարգավորմամբ սահմանվել է պետական մարմիններում էլեկտրոնային ստորագրությունների կիրառման կարգը, որոնք վավեր են համապատասխան հավաստագրերով: Խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ ընթացիկ տարվա մարտի 22-ին դրանց ժամկետը սպառվել է, և էլեկտրոնային գանձապետարանի 10,000 օգտատերը, որոնց մեջ են մտնում սոցիալական ծառայությունների, համայնքանպետարանների և ՊՈԱԿ-ների աշխատակիցները, չեն կարողացել իրենց էլեկտրոնային հաշիվը կառավարել: «Մենք այս 10,000 պետական աշխատողին խնդրել ենք դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին, որ սահմանված ժամկետում ապահովվեն էլեկտրոնային ստորագրությունների վավեր հավաստագրերը, որոնցից միայն 3009-ինն է եղել վավեր մարտի 22-ի դրությամբ», - ասել է նախարարը: Վարչապետն հետաքրքրվել է, թե ինչու այս 7000-ը չի կատարել այդ հանձնարարականը: «Տիկնայք և պարոնայք, ինչու ձեր ենթակաները չեն կատարել ձեր հանձնարարականները: Որ ասում ենք պետական կառավարաման համակարգում պարապ մարդ կա, ասում եք չէ», - հարցրել է Փաշինյանը: Վարչապետը հանձնարարել է իրեն տրամադրել բոլոր այն պետական աշխատողների ացունները, որոնք ստացել են, բայց չեն կատարել հանձնարարականը: «Նրանց անգործության պատճառով սոցիալապես անապահով խավը ժամանակին չի ստացել իր գումար: Եվ երբ, առաջաիկամւոյ մենք համակարգի օպտիմալացման խնդիր կլուծենք, այդ մարդիկ կլինեն կրճատվողների առաջին տողերում», - ասել է վարչապետը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսիան ողջունել է ՀՀ–ին և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Ֆրանսիան կոչ է արել շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի՝ 2024-ի թվով 2-րդ տրանշը Սա IDBank-ի դոլարային պարտատոմսերի հոբելյանական 25-րդ թողարկումն է Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը Այցն աշխատանքային է Երևանում քաղաքացիները փողոցներ են փակում․ Ավելի քան 80 բերման ենթարկված կա Որոշ ժամանակ փակ էր Մյասնիկյան պողոտան, քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան |