Սեդրակյանի ընտանիքի՝ Էրեբունու զբոսայգին ապօրինի սեփականաշնորհելու գործով քրգործ կա 4 ապրիլի 2019 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Երևանի Էրեբունի համայնքի ավագանու և համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով օտարման ոչ ենթակա հողատարածքներ են վաճառել նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի ընտանիքին. դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևան քաղաքի Էրեբունի համայնքի ավագանու 2004 թվականի օգոստոսի 12-ի նիստում կայացված որոշումներով խախտվել են Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետը և ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ հաստատված բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը: Մասնավորապես՝ համայնքի ավագանու այդ որոշումներով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցման ոչ ենթակա՝ Երևան քաղաքի Էրեբունու թաղային համայնքի սեփականությունը հանդիսացող «Վարդավառ զբոսայգու» տարածքում գտնվող 84քմ ընդհանուր մակերեսով գարեջրի սրահն իր 2245.5քմ մակերեսով սպասարկման հողամասով 780,000 դրամով օտարվել է Վ. Ս-ին, 748,45քմ մակերեսով շինությունները և դրա սպասարկման համար 5600քմ մակերեսով հողը 1.55 մլն դրամով «Դավիթ-Արտակ» ՍՊԸ-ին, 18քմ մակերեսով շինությունն իր 1890 քմ մակերեսով սպասարկման հողամասով 108,000 դրամով ՝ Դ. Ս-ին: Իսկ 1807քմ ընդհանուր մակերեսով շինությունները և դրա սպասարկման համար 2300 քմ մակերեսով հողամասն անհատույց նվիրատվությամբ տրվել է Վ. Ս-ին: Իսկ Էրեբունի համայնքի ղեկավարը, ավագանու որոշումների դեմ առարկություններ ներկայացնելու և դրանք դատական կարգով բողոքարկելու փոխարեն, իր որոշումներով օտարել է Վարդավառ զբոսայգու տարածքում գտնվող ընդհանուր 12035.5քմ կազմող նշված ողջ հողատարածքը: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են պաշտոնական լիազորությունները չարաշահելու միջոցով ծանր վնասներ պատճառելու հանցագործության հատկանիշներ, Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ-ին: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |