Պետությունը կծածկի «խելացի» անասնագոմ կառուցողների ծախսի 50%-ը 4 ապրիլի 2019 - 13:15 AMT PanARMENIAN.Net - «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման համար պետական աջակցություն կտրվի: Փոխհատուցման գումարը գյուղատնտեսության նախարարությունը փոխանցում է դիմումատուի հաշվեհամարին երկու փուլով. առաջին փուլի փոխհատուցումը կատարվում է կառուցապատման/վերակառուցման աշխատանքները ավարտելուց և առաջին փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո՝ 10 օրյա ժամկետում ՝ փոխհատուցման գումարի 50% չափով: Մնացած 50%-ը (2-րդ փուլի փոխհատուցումը) տրամադրվում է անասնաշենքը տեխնոլոգիական սարքերով ապահովելուց, շահագործման հանձնելուց և երկրորդ փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո՝ 10 օրյա ժամկետում։ Նշվում է, որ ծրագրի արդյուքնում կզարգանան հանրապետությունում փոքր և միջին տավարաբուծական տնտեսությունները՝ կկառուցվի կամ կվերակառուցվի մոտ 230 անասնաշենք: Կներդրվեն տավարաբուծության վարման արդիական տեխնոլոգիաներ, կենդանիների պահվածքի համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ, կբարձրանա մեկ գլուխ կովի հաշվով կաթնատվության մակարդակը՝ մինչև 3500-4000 կգ, կավելանա անասնագլխաքանակը, կիջեցվի կաթի ինքնարժեքը, կավելանան արտադրության ծավալները, կբարելավվեն կաթի որակական հատկանիշները, կավելանան տնտեսավարողների եկամուտները, կբարձրանա մրցունակության մակարդակը, կբարձրանան տնտեսավարողների մասնագիտական կարողությունները, Կենդանիների պահվածքի, կերակրման և գենետիկ ներուժի լիարժեք դրսևորման հետ կապված խնդիրները լուծելու նպատակով խթանվում է անկապ բոքսային պահվածքով անասնաշենքերի կառուցումը կամ վերակառուցումը և դրանց տեխնոլոգիական ապահովումը։ Առաջարկվում է անկապ բոքսային պահվածքով անասնաշենքերի և դրանց տեխնոլոգիական ապահովման 2 տարբերակ, որոնց տեխնիկական չափանիշները նկարգրված են ծրագրում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |