FB օգտատերերի կես մլրդ գրառում այլ հարթակներում է հայտնվել 4 ապրիլի 2019 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցցանցի օգտատերերի տվյալները մատչելի են դարձել այլ հարթակներում և Amazon ամպային պահեստարանում: Այդ մասին հայտնել է կիբերանվտանգությամբ զբաղվող UpGuard ընկերությունը: Բոլորին հասանելի են դարձել սոցցանցի օգտատերերի ավելի քան 540 մլն գրառում՝ մեկնաբանություններով, հավանություններով, անվանումներով, հաշվառման գրություններով: Դրանք հայտնաբերվել են մեքսիկական Cultura Colectiva թվային հարթակում: Bloomberg-ը նշում է, որ բազան անհասանելի է դարձել, երբ լրագրողները զգուշացրել են Facebook-ին առաջացած խնդրի մասին: Facebook-ի ևս 22,000 օգտատերի տվյալներ, այդ թվում, անուններ, գաղտնաբառեր, էլփոստի հասցեներ արդեն հայտնվել էին At the Pool հավելվածում, որն արդեն գոյություն չունի: UpGuard-ը նշում է, թե չգիտի, թե որքան են տվյալները պահվել այդ հավելվածում, քանի որ բազան փակ էր, քանի դեռ ընկերությունն ուսումնասիրում էր այն: Բոլոր այդ տվյալները Amazon-ի ամպային պահեստարանում էին, գրում է «Վեդոմոստին»: «Հանրությունը դեռ չի հասկանում, որ սիստեմային ադմինիստրատորներն ու մշակողները, մարդիկ, որոնք պետք է այդ տվյալների պահապանները լինեն, կամ ռիսկային են, կամ ծույլ, կամ էլ խորամանկում են»,-այսպես է մեկնաբանել իրավիճակը համացանցում ռիսկերի ուսումնասիրմամբ զբաղվող UpGuard-ի տնօրեն Քրիս Վիքերին: Facebook սոցցանցի օգտատերերի տվյալների արտահոսքեր բազմիցս են եղել: Ընկերությանը նաև քննադատում են այն բանի համար, որ նրա անվտանգության քաղաքականությունը թույլ է տալիս միջամտել ընտրություններին: 2018-ի մարտին The Guardian-ը և The New York Times-ը մեղադրեցին սոցցանցին 50 մլն օգտատերի տվյալների արտահոսքի մեջ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |