ՄԻՊ. 2018-ի ապրիլին ցուցարաների իրավունքները կոպիտ խախտվել են![]() 4 ապրիլի 2019 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման մեջ նշվել է, որ 2018 թվականի ապրիլյան հավաքների մասնակիցների իրավունքները կոպիտ խախտվել են, նրանց նկատմամբ կիրառվել են խիստ անհամաչափ վարչական միջոցներ ու անհիմն ձերբակալումներ: «Ապրիլ-մայիս ամիսներին մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումների ընթացքում Հայաստանի քաղաքացին հնարավորություն ունեցավ իր կամքի ազատ իրացման շնորհիվ ապահովել հիմնարար այնպիսի փոփոխություններ, որոնք անմիջականորեն առնչվում են մեզանից յուրաքանչյուրին: Հավաքների խաղաղ բնույթը մեծապես կանխեց իրականացվող քաղաքացիական անհնազանդության ընթացքում մասշտաբային բախումների ու բռնությունների վտանգը», - նշվածէ տարեկան հաղորդման մեջ: Մարդու իրավունքների պաշտպանի շուրջօրյա աշխատանքն այդ օրերին արձանագրել է խախտումներ Ոստիկանության գործողություններում: Մասնավորապես, տեղի են ունեցել վարչական իրավախախտման վարույթում ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների (այդ թվում՝ փաստաբանի և բժշկի մատչելիություն, տեղեկացնելու իրավունք և այլն) կոպիտ խախտումներ: Վարչական ձերբակալման և բերման ենթարկելու օրենսդրական համակարգում առկա են լուրջ խնդիրներ, որոնք ունեն սկզբունքային վերանայման կարիք: Բերման ենթարկված կամ ձերբակալված անձինք Ոստիկանության բաժիններում պահվել են օրենքով նախատեսված ժամկետից ավելի, այսինքն՝ անօրինական: Սա երբեմն պատճառաբանվում էր Ոստիկանության կազմակերպական և մարդկային ռեսուրսների անբավարարությամբ, սակայն դա ոչ մի դեպքում չի կարող արդարացում լինել և պետք է բացառվի: Խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ կիրառված վարչաիրավական միջոցները, այդ թվում՝ վարչական ձերբակալումներն ու բերման ենթարկելը եղել են խիստ անհամաչափ: Իրականում դրանք պետք է ուղղված լինեին խաղաղ հավաքների ազատությանը չարդարացված որևէ միջամտություն բացառելուն, այլ ոչ թե պարզապես մարդկանց հավաքի վայրից մեկուսացնելուն: Ոստիկանության բաժիններում անչափահասների նկատմամբ տարվող վարչական իրավախախտման վարույթի շրջանակներում տեղի են ունեցել նրանց իրավունքների կոպիտ խախտումներ, այդ թվում՝ նրանց նկատմամբ վերաբերմունքի ու նրանց ազատությունից զրկելու հարցերում հատուկ ընթացակարգերի բացակայության պատճառով: Բազմաթիվ դեպքերով վարչական ձերբակալումը կիրառվել է քրեական գործով վարույթին պարզապես անձի ներգրավվածությունն ապահովելու ու դրանով իսկ բաժնում նրա գտնվելը երկարացնելու նպատակով: Սա խիստ անթույլատրելի մոտեցում է և պետք է բացառել որևէ դրսևորում: Այդ կերպ, փաստորեն, գործել է «վարչական ձերբակալում-վկայի կարգավիճակով անձին նախաքննության մարմնին ներկայացնել-քրեադատավարական ձերբակալում» մեխանիզմը՝ քրեադատավարական պահանջները շրջանցելու նպատակով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |