ԱԳՆ. ՄԽ-ն առաջարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպում անցկացնել

ԱԳՆ. ՄԽ-ն առաջարկել է Մնացականյան-Մամեդյարով  հանդիպում անցկացնել

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպում անցկացնել:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հանդիպում անցկացնելու առաջարկ եղել է։ Իսկ ամսաթիվը մենք միշտ հայտնում ենք համաձայնեցված կարգով, և չենք խախտելու այդ սկզբունքը», - ասաց Նաղդալյանը:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում, Ադրբեջան-Եվրոպա գործակցության խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման օրը համաձայնեցված է:

«Շատ շուտով նոր երկկողմ հանդիպում կունենանք: Մենք արդեն պայմանավորվել ենք ամսաթվի վերաբերյալ: Ավանդաբար այն կհայտարարվի Երևանում և Բաքվում»,- ասել էր նա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---