Մաքգրեգորը վերադառնում է MMA![]() 4 ապրիլի 2019 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Խառը մարտարվեստների (MMA) իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը սպորտից հեռանալուց 9 օր անց Twitter-ում գրել է կարիերան վերսկսելու մասին: «Ես ուզում եմ առաջ շարժվել իմ երկրպագուների հետ: Կարևոր չէ, թե ինչ են դավանում նրանք և ինչպիսի արմատներ ունեն: Բոլոր կրոնները կոչ են անում մեզ ավելի լավը լինել: Կտեսնվենք օկտագոնում»,-նշել է մարտիկը: Մաքգրեգորը սպորտից հեռանալու մասին հայտարարել էր մարտի 26-ին: UFC առաջնության առաջին տիտղոսը Մաքգրեգորը նվաճել է 2015-ին: Նա առաջինն էր պատմության մեջ, որը 2 տիտղոսի արժանացավ տարբեր քաշային կարգերում միաժամանակ: Սակայն, 2017-ի նոյեմբերի 27-ին հայտարարվեց, որ իռլանդացին զրկվել է UFC չեմպիոնի կոչումից կիսաթեթև քաշում՝ զիջելով այն բրազիլացի Ժոզե Ալդոյին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |