Ապրիլի 4-ի երեկոյան Բունդեսթագը կվավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Ապրիլի 4-ի երեկոյան Բունդեսթագը  կվավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին՝ Երևանի ժամանակով 20:50-ին, Բունդեսթագը կվավերացնի Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, հայտնել է Բունդեսթագի պաշտոնական կայքէջը:

Ապրիլի 3-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանության էր արժանացրել համաձայնագիրն ու առաջարկել խորհրդարանին առանց փոփոխության ընդունել փաստաթուղթը վավերացնող օրենք:

2018-ի ապրիլի 11-ին ՀՀ ԱԺ միաձայն քվեարկությամբ վավերացրել է համաձայնագիրը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---