Սարալանջում երթևեկությունը խափանած դրիֆթ անող վարորդը բաժին է տարվել (վիդեո)

Սարալանջում երթևեկությունը խափանած դրիֆթ  անող վարորդը բաժին է տարվել

PanARMENIAN.Net - Երևանի Սարալանջի փողոցում դրիֆթ անող «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել և տարվել է բաժին, հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ վարորդը «բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհի կենտրոնում դրիֆ է անում»։

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է վարորդին ենթարկել պատասխանատվության՝ օրենքի ամբողջ խոստությամբ։

Ավտոմեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---