Մամեդյարով. Ցանկացած առաջարկի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում պատրաստ ենք![]() 5 ապրիլի 2019 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում պատրաստ է քննարկել «ցանկացած առաջարկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»: «Մենք բաց ենք բանակցությունների համար և պատրաստ ենք քննարկել բոլոր առաջարկները Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Միակ պայմանն այն է, որ հայ զինվորականները պետք է վերադառնան զորանոցներ, քանի որ, այնտեղ որտեղ զինվորականներ կան, նոր բարդություններ կարող են առաջանալ»,-ասել է Մամեդյարովը Բրյուսելում, հայտնում է Interfax.az-ը: Ըստ նրա, ՀՀ և Ադրբեջանի ղեիկավաներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Վիեննայում մարտի 29-ին «3+2» ձևաչափով քննարկել են հումանիտար բնույթի հարցեր: «Այդ ուղղությամբ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են շփման կետեր գտնել»,-ասել է նա: Նա նաև տարակուսանք է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարության վերաբերյալ, որն, ըստ Մամեյարովի, Վիեննայի հանդիպումից 3 ժամ անց «տարօրինակ հայտարարություն է արել»: «Հարց է առաջանում,թե ով ում է ղեկավարում: Մի կողմից շատ դրական հայտարարություններ են հնչում, մյուսից՝ անհեթեթություն են ասնում և նոր բարդություններ ստեղծում: Սա հարցերից մեկն է, որի վրա պետք է աշխատել: Նրանք (հայերը) պետք է հասկանան, որ տարծքների գրավումը չի շաղկապվում միջազգային հարաբերությունների հետ»,-ասել է Մամեդյարովը: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, որ տարածքներ՝ անվտանգության դիմաց ձևաչափ չի լինելու:«Ես, որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ այդ ձևաչափը՝ տարածքներ խաղաղության դիմաց, ես այսօր վերաձևակերպել եմ հակառակը․ նոր պատերազմ՝ նոր տարածքներ։ Ոչ մի բան չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ»,-ասել է նախարարը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Դավիթ Տոնոյանի հայատարարության մասին, իր հերթին ասել է. «Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի նախարարի պաշտոնից»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |