Հոլանդական ակումբը խզել է պայմանագիրն Օզբիլիսի հետ 5 ապրիլի 2019 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Հոլդանական «Վիլլեմ II» ակումբը խզել է վարձակալության պայմանագիրը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ: Պատճառն այն է, որ 29-ամյա ֆուտբոլիստը Էրեդիվիզիի 27-րդ տուրում հրաժարվել է փոխարինման դուրս գալ «Ֆորտունա Սիտարդի» հետ խաղում (3:2): Օզբիլիսը «Վիլլեմ II» ակումբում 18 հանդիպման է մասնակցել, դարձել է 2 գոլի հեղինակ և 2 գոլային փոխանցում է կատարել: Այսպիսով Օզբիլիսը կվերադառնա թուրքական «Բեշիկթաշ», որից «Վիլլեմ II» ակումբը վարձակալել էր նրան 2018-ի օգոստոսին, հայտնում է sport24.ru-ն: Օզբիլիսը «Բեշիկթաշ» է տեղափոխվել 2016-ի սկզբին: Թուրքական ակումբը նրան անմիջապես վարձակալության է տվել «Ռայո Վալյեկանո» ակումբին: 2019-ի փետրվարից նա վարձակալության իրավունքով խաղում էր «Շերիֆի» կազմում, սակայն ընդամենը 4 հանդիպման է մասնակցել Մոլդովայի առաջնությունում: Ավելի վաղ Օզբիլիսը ևս մասնակցել է Հոլանդիայի առաջնությանը: Կիսապաշտպանն իր կարիերան սկսել է «Այաքսում», առաջին անգամ հանդես գալով Էրեդիվիզիայում 2010-ին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |