ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԸ ԴԵՌ ՉԻ ՀԱՍՏԱՏԵԼ ԻՐ ՄԱՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ15 օգոստոսի 2002 - 22:33 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ազգային ժողովրդավարության ինստիտուտը չի մասնակցի օգոստոսի 24-ին Ադրբեջանում կայանալիք սահմանադրական փոփոխություններին առնչվող հանրաքվեին: Այս մասին «Թուրան» գործակալությանը հաղորդել են այդ ազդեցիկ կազմակերպության Բաքվի ներկայացուցչությունը: Մինչդեռ հայտնի է, որ տվյալ կառույցը հանրաքվեի ընթացքին հետեւելու համապատասխան մանդատ ունի: Վերջնականապես որոշված չէ դիտարկմանը մյուս ամերիկյան կազմակերպության` Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցության հարցը: Անհասկանալի է նաեւ ԵԱՀԿ հետ կապված իրավիճակը: Համենայնդեպս, «Թուրան» գործակալությանը ԵԱՀԿ գրասենյակից չի հաջողվել ճշտել առաջիկա հանրաքվեին այդ կազմակերպության չմասնակցելու պաշտոնական պատճառները: Ըստ երեւույթին, ամենաազդեցիկ միջազգային կազմակերպությունները որոշել են անտեսել ադրբեջանական հանրաքվեն ` դրանով իսկ ցույց տալով իրենց վերաբերմունքը Հեյդար Ալիեւի գործողությունների նկատմամբ:Լրատվությունն արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ին պարտադիր է: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |