Գիտնականներ. Դելֆինները կարող են իսպառ վերանալ 5 ապրիլի 2019 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Կլիմայի ջերմացումն այնքան վնասակար է դելֆինների համար, որ, նրանք կարող են իսպառ վերանալ, եթե ջերմաստիճանը մոլորակի վրա շարունակի բարձրանալ: Նման եզրակացության են եկել Ցյուրիխի համալսարանի մասնագետները, որոնք ուսումնասիրել են այդ կենդանիներին Շարքի ծոցում՝ Արևմտյան Ավստրալիա նահանգի հյուսիս-արևմուտքում: Ըստ գիտնականների, կլիմայի ջերմացման երկարաժամկետ հետևանքները շատ ավելի վնասակար կլինեն ծովերի և օվկիանոսների բնակիչների համար, քան նախկինում էր համարվում: Փորձագետներն ուսումնասիրել են այն ազդեցությունը, որը թողել է դելֆինների վերարտադրողականության վրա ջերմության այն ալիքը, որը գրանցվել է Ավստրալիայի արևմուտքում 2011-ին: Դրա հետևանքով ջրի ջերմաստիճանը Շարքի ծոցում բարձրացել է 4 աստիճանով, որի արդյունքում ջրիմուռներից շատերը ոչնչացել են, գրում է ՏԱՍՍ-ը: Մասնագետները, վերլուծելով 2007-2017թթ. դիտարկումները, պարզել են, որ դելֆինների վերապրելու մակարդակը 2011-ից հետո նվազել է 12 տոկոսով: Բացի այդ, պակասել է ձագերի քանակը: Քանի որ ջերմաստիճանի բարձրացման հետևանքով ջերմության ալիքներն ավելի հաճախ կլինեն, երկարաժամկետ բացասական ազդեցության կենթարկվեն ոչ միայն ծովային կաթնասունները, այլ նաև ամբողջ օվկիանոսի էկոհամակարգը: Այդ մասին ասել է գիտական աշխատանքի ղեկավար, Ցյուրիխի համալսարանի անտրոպոլոգիայի բաժնի պրոֆեսոր Միքայել Կրյուտցենը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |