Պատկերասրահից 120 մլն դրամի 626 մշակութային արժեք է բացակայել 5 ապրիլի 2019 - 18:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում թանգարանային առարկաների գույքագրում երբևէ չի իրականացվել՝ չնայած օրենսդրությամբ տարեկան ֆինանսական հաշվետվությունները կազմելուց առաջ ակտիվների և պարտավորությունների գույքագրումը պարտադիր է: ՀՀ գլխավոր դատախազության պահանջով իրականացված 2018-2019թթ. «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում թանգարանային առարկաների առկայության ստուգման արդյունքում պարզվել է, որ բացակայում են 626 անուն մշակութային արժեքներ՝ գեղանկարներ, գոբելեններ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ և այլն՝ 120.2 մլն դրամ ընդհանուր արժեքով: Դրանց թվում են նաև կարևոր գեղարվեստական արժեք ներկայացնող 2 գեղանկարներ՝ Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող 60 մլն դրամ արժեքով «Հայֆիլհարմոնիայի դահլիճ» գեղանկարը և Հ. Զարդարյանի վրձնին պատկանող 2 մլն դրամ արժեքով «Վերածնունդ» գեղանկարը: Այսպիսով ՀՀ մշակույթի նախարարության և «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող վնաս, հնարավոր չի եղել տեղեկանալ ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող առանձնապես խոշոր չափի, այդ թվում՝ կարևոր գեղարվեստական արժեք ներկայացնող մշակութային արժեքների բացակայության մասին և միջոցներ ձեռնարկել դրանց հայտնաբերման ուղղությամբ: Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են առանձնապես խոշոր չափերով գողության, պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր հափշտակելու, պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները չկատարելով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու հանցագործությունների հատկանիշներ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի, 180-րդ հոդված 1-ին մասի և 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |