Քոչարյանի պաշտպանների ու մեղադրող կողմի բողոքների քննումը կշարունակվի ապրիլի 9-ին

Քոչարյանի պաշտպանների ու մեղադրող կողմի բողոքների քննումը կշարունակվի ապրիլի 9-ին

PanARMENIAN.Net - ՀՀ վերաքննիչ դատարանում ավարտվել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական կողմից ներկայացված բողոքի քննարկումը:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, նիստի ավարտից հետո Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ քննությունը կշարունակվի ապրիլի 9-ին:

Քոչարյանը կալանավորվել է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին: Նա մեղադրվում է քաղաքական գործընթացներին ՀՀ զինված ուժերի ներգրվմամբ Սահմանադրական կարգը տապալելու մեջ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---