ԱԳ նախարար. Շարունակելու ենք առաջ մղել ցեղասպանության կանխարգելման օրակարգը![]() 5 ապրիլի 2019 - 18:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ռուանդայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Դոնատիլ Մուկաբալիսայի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանը՝ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, շարունակելու է հետևողականորեն առաջ տանել ցեղասպանության կանխարգելման օրակարգը: ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, զրուցակիցները շեշտել են այդ հարցում միջազգային հարթակներում Հայաստանի և Ռուանդայի համատեղ ջանքերի ներդրման կարևորությունը: Դոնատիլ Մուկաբալիսան ողջունել և բարձր է գնահատել Զոհրաբ Մնացականյանի մասնակցությունը Ռուանդայի ցեղասպանության 25-ամյակին նվիրված միջոցառումներին: Ներկայացնելով Թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և դրան հաջորդած զարգացումները, Մնացականյանն ընդգծել է, որ կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա իրագործվող բարեփոխումներն ուղղված են երկրում ժողովրդավարության ամրապնդմանը և տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ընձեռմանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը: Մնացականյանը Ռուանդայում է պաշտոնական այցով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |