Փաշինյանի ազգականի դեմ քրգործը կեղծ փաստաթղթեր օգտագործելու հատկանիշով է![]() 6 ապրիլի 2019 - 10:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավոր ազգականին առնչվող քրեական գործ է հարուցվել, ընթանում է նախաքննություն: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: Լրագրողի հարցին, թե ինչ հոդվածով է քրեական գործը հարուցվել, Վանեցյանը պատասխանել է. «Կեղծ փաստաթղթեր օգտագործելու հատկանիշներով»,-հայտնում է Aysor.am-ը: Նա հավելել է, որ քրեական գործը հարուցվել է ապրիլի 4-ին։ «Շատ մանրամասներ չեմ կարող հայտնել»,-ասել է Վանեցյանը: Նա նաև տեղեկացրել է, որ քրեական գործը փոխանցվել է Քննչական կոմիտեի վարույթ։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր.«Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության:Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |