Էրեբունի թանգարանը տեխնոլոգիապես հագեցած նոր մասնաշենք կունենա![]() 6 ապրիլի 2019 - 14:23 AMT PanARMENIAN.Net - «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կունենա նոր մասնաշենք՝ հագեցած ժամանակակից տեխնոլոգիաներով, հայտնել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Ջոն և Սոսի Բալյանների հիմնադրամը՝ IDeA հիմնադրամի, «Էրեբունի» թանգարանի և Երևանի քաղաքապետարանի հետ գործակցության շրջանակում վենչուրային ծրագիր կիրականացնի Հայաստանում: Օրերս կողմերի միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր: «Երևանի քաղաքապետարանն այսօր հետևողական քայլեր է ձեռնարկում մշակութային կառույցների նորացման ու նորովի ներկայացման ուղղությամբ: Այդ ճանապարհին, բնականաբար, քաղաքային բյուջեն բավարար չէ, և բոլոր գործիքակազմերն օգտագործում ենք, որպեսզի ներդրողներ գտնենք, ովքեր հետաքրքրված են Հայաստանով, հայկական մշակույթով և պատրաստակամ են ներդրում անել հայկական մշակույթի զարգացման գործում: Պարոն Բալյանն արձագանքեց, սա նաև իր կնոջ երազանքն է եղել, որպեսզի Հայաստանում մշակութային կյանքում ներդրում ունենան»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: Տպավորված լինելով UWC Դիլիջանի և «ՏաԹևեր» ճոպանուղու ծրագրերով՝ բարերարները 2018թ. սկզբին դիմել են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամին՝ գործակցության տարբերակներ քննարկելու նպատակով: Մի քանի ձևաչափեր և տարբերակներ դիտարկելուց հետո կողմերը որոշել են միանգամից երկու ծրագրեր իրականացնել. դրանցից մեկը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն ամբողջովին վերանորոգելու, արդիականացնելու և էականորեն ընդլայնելու ծրագիրն է: Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ցուցասրահներում այցելուները Երևանի պատմության տարբեր շրջանների վիրտուալ ականատեսը կդառնան: Ջոն Դիքրան Բալյանը Երևան է ժամանել ճարտարապետների և շինարարների մեծ խմբի հետ: Գործակցելով Երևանի գլխավոր ճարտարապետի հետ՝ կառաջարկվի հնի ու նորի համադրմամբ ինքնատիպ մի նախագիծ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |