Ծառուկյանի թիկնազորի նախկին պետը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման![]() 6 ապրիլի 2019 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ապրիլի 5-ին կայացած նիստում դատարանը որոշել է ԱԺ ԲՀԿ խմբկացության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանին դատապարտել 3 տարի 6 ամիս ազատազրկման: Սակայն նրա պատիժը չի կիրառվի` համաներման ակտի համաձայն: Այս մասին Factor.am-ին է հայտնել Բաբայանի պաշտպաններից Արմեն Մելքոնյանը: Էդուրադ Բաբայանն իրեն այս գործով մեղավոր չի ճանաչում, իսկ տուժողը չնայած, որ առաջին օրերին պնդում էր, որ իրեն ծեծի է ենթարկել Բաբայանը, դատարանում հայտարարել է, որ նման դեպք տեղի չի ունեցել, ինքը վնասվածք է ստացել սայթաքելու հետևանքով: Նա մեղադրվում է 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար: Դեպքը տեղի էր ունեցել 2018 թ. հուլիսի 2-ին: Բաբայանը կալանավորվել էր, ապա օգոստոսի 21-ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |