«Սպայկայի» տնօրենը կալանավորվել է

«Սպայկայի» տնօրենը կալանավորվել է

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին:

Դատարանն այսպիսով բավարարել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը՝ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման ընտրելու վերաբերյալ:

Ընկերության հարյուրավոր աշխատակիցներ բողոքի ակցիա են սկսել դատարանի շենքի բակում:

Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը): Ըստ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հաղորդագրության, ընկերությունը 7 մլրդ դրամի հարկ է թաքցրել:

Ղազարյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Նա ավելի վաղ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ չի կարծում՝ իրեն առաջադրված մեղադրանքը քաղաքական պատվեր է:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---