Քուրդիստանի մայրաքաղաքում առաջին հայկական եկեղեցին է օծվել![]() 8 ապրիլի 2019 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլի Այնքավա շրջանում հայկական առաքելական Սուրբ Խաչ նորակառույց եկեղեցին բացվել է, հայտնել է «Հայերն այսօրը»: Եկեղեցու կառուցման համար հողահատկացումը և ֆինանսավորումը իրականացվել է Ինքնավարության նախկին նախագահ Մասուդ Բարզանիի կառավարության կողմից։ Եկեղեցու օծման կարգը կատարել է Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Տեր Ավագ Արք. Ասատուրյանը: Արարողությանը մասնակցել են Անթիլիասի միաբանության անդամ Վարուժան արք. Հերկելյանը, Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Աշոտ եպս. Մնացականյանը, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպս. Նալբանդյանը, Ֆրանիսայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպս. Հովհաննիսյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպս. Հակոբյանը, Էջմիածինի Գևորգյան ճեմարանի տեսուչ Գարեգին վարդապետ Համբարձումյանը և Իրաքի թեմում ծառայող հոգևորականներ: Եկեղեցու բացման արարողությանը ներկա են եղել նաև Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը, Իրաքում կրոնական համայնքների առաջնորդներ, Քուրդիստանի կառավարության ներկայացուցիչներ, Իրաքի կենտրոնական վարչության, շրջանների թաղական խուրհուրդների անդամներ և հավատացյալ հոծ բազմություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |