Միջադեպ ԼԳԲՏ-ին դեմ ակցիայի մասնակիցների միջև՝ «ժելեած մազերի» պատճառով![]() 8 ապրիլի 2019 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանի շենքի մոտ ԼԳԲՏ համայնքի դեմ բողոքի ակցիայի մասնակիցների միջև միջադեպ է գրանցվել, հայտնել է Factor.am-ը: Ակցիայի մասնակիցներից մեկին դուր չի եկել մյուս մասնակցի` Հայկազ Մակարյանի ժելեած սանրվածքը: «Աղջկա պրիչոսկով ելույթ ես ունենում», - ասել է նա վերջինիս, ինչից հետո քաշքշոց է սկսվել նրանց միջև՝ զուգորդված վիրավորանքներով: Ակցիայի մյուս մասնակիցները փորձել են հեռացնել նրանց միմյանցից: Ապրիլի 5-ին Ազգային ժողովում կազմակերպված լսումների ժամանակ ԱԺ ամբիոնից խոսել է տրանսգենդեր կին՝ բարձրաձայնելով իրենց իրավունքների ոտնահարումը: Լիլիթ Մարտիրոսյան ներկայացած կինը հայտարարել է, որ տրանսգենդեր է և ուրախ է, որ հետհեղափոխական Հայաստանում հնարավորություն ունի ելույթ ունենալ ԱԺ ամբիոնից։ Հայկազ Մակարյանը հայտնի է նաև իր ակցիաներով՝ ի պաշտպանություն Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո), և ընդդեմ գեներալ Մանվել Գրիգորյանի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |