Զելենսկին հայտարարել է, որ Պորոշենկոյի հետ բանավիճելու է ապրիլի 19-ին![]() 8 ապրիլի 2019 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահության թեկնածու Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր նախընտրական բանավեճը երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ տեղի կունենա ապրիլի 19-ին Կիևի «Օլիմպիյսկի» մարզադաշտում: Ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել էր, որ սպասում է Զելենսկուն մարզադաշտում ապրիլի 14-ին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դերասան Վլադիմիր Զելենսկին, որը Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլի առաջատարն էր և շարունակում է պայքարը պաշտոնի համար, հայտարարել է, որ ընտրվելու դեպքում պատրաստ է բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն մտադիր չէ «տարածքներ կամ մարդկանց զոհաբերել»: Մարտի 31-ին Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում հաղթել է դերասան Վլադիմիր Զելենսկին, նա ստացել է ձայների 30,22 տոկոսը: Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ստացել է ձայների 15,93 տոկոսը և նույնպես դուրս է եկել երկրորդ փուլ: Նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի օգտին քվեարկել է 13,39 տոկոսը: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |