ՀՀ ԱԳՆ. Հայաստանը խիստ մտահոգված է Հարավային Օսեթիայում ստեղծված իրավիճակով 8 օգոստոսի 2008 - 20:14 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը խիստ մտահոգված է Հարավային Օսեթիայում ստեղծված իրավիճակով, եւ հույս է հայտնում, որ կողմերը ջանքեր կգործադրեն երկխոսության միջոցով վիճելի հարցերին շուտափույթ խաղաղ լուծում տալու համար, ինչը թույլ կտա վերականգնել կայունությունն ու խաղաղությունը մեր հարեւան երկրում»,- ասվում է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում, որն ստացել է PanARMENIAN.Net ը:Ինչպես հաղորդում է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարության մեջ, Վրաստանում ՀՀ դեսպանությունն ու Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, որտեղ սահմանված է շուրջօրյա հերթապահություն, հետեւում են զարգացումներին` մշտական կապի մեջ լինելով Վրաստանի կենտրոնական եւ տեղական իշխանությունների հետ: «Վրաստանում գտնվող Հայաստանի քաղաքացիները hայրենիք վերադառնալու ցանկության դեպքում մեր դեսպանության եւ գլխավոր հյուպատոսության կողմից անհրաժեշտ աջակցություն կստանան: Վրաստանում ՀՀ դեսպանության հեռախոսահամարն է + 99532.964286, Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսության հեռախոսահամարն է` + 995.222.31515»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |