Ըստ Բաքվի՝ Ադրբեջանի բանակը պատրաստ է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի 8 ապրիլի 2019 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին, անդրադառնալով ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի այն հայտարարությանը, որ Ադրբեջանը պետք է իր բանակը խաղաղության պատրաստի, ասել է, որ Ադրբեջանի բանակը պատերազմի է պատրաստ: «Աշխարհում չկա այնպիսի երկիր, որի բանակը խաղաղության է պատրաստվում: Բանակի խնդիրը ոչ թե խաղաղության, այլ պատերազմին պատրաստվելն է, մշտապես մարտական պատրաստականության վիճակում գտնվելը»,-ասել է նա, հայտնում է Haqqin.az-ը: «Ինչպես հայտարարել է Ադրբեջանի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարը, եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, ապա հայ զինվորները պետք է անհապաղ հեռանան ադրբեջանական հողերից: Իսկ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է գիտակցի, որ ադրբեջանական բանակը կկարողանա մտածել խաղաղության մասին միայն գրավյալ տարածքների ազատագրումից հետո: Իսկ ներկայիս պայմաններում Ադրբեջանի բանակը պատրաստ է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի,-ասել է նա: ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով իր հայտարարությունից հետո Ադրբեջանից հնչած ռազմատենչ հայտարարություններին, ասել է. «Մենք ոչ թե պատերազմ ենք ցանկանում, այլ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատրաստի իր բանակին խաղաղության»: Մինչ այդ Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել էր. «Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»:Այս հայտարարությունից հետո Ադրբեջանից՝ տարբեր մակարդակներում հնչեցին ռազմատենչ հայտարարություններ։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |