ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ԱՐԱԲԱԿԱՆ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել առողջապահության ոլորտում Միացյալ Արաբական էմիրությունների հետ համաձայնագրի ստորագրմանը: Ինչպես տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը, կարեւոր դեր է հատկացվում երկրների միջեւ կադրերի փոխանակմանը: Նա, մասնավորապես, նշել է, որ ՄԱԷ-ն շահագրգռված է հայ բժիշկների փորձով: Համագործակցության մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2002 թվականի ապրիլին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Միացյալ Արաբական Էմիրություններ պաշտոնական այցի ընթացքում:

Լրատվությունն արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ին պարտադիր է:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---